Նախարարը Մեղրիում քննարկել է ԱՏԳ-ի զարգացման ուղիները

18.08.2017 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Մեղրիի ԱՏԳ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ, այսօր այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածք՝ ուսումնասիրելու եւ քննարկելու ԱՏԳ-ի զարգացման ուղիները։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկումներին մասնակցել են նաեւ համայնքի ղեկավարը, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծողներ եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղի պատասխանատուները։

Աշխատանքային խումբն Ազատ տնտեսական գոտու տեխնիկական առաջադրանքը քննարկել եւ նախապատատրաստել է հաստատման։

Նախօրեին Սուրեն Կարայանը եւ Իրանի նախագահի խորհրդական, Առեւտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Վերջինի նպատակն է սահմանել Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն եւ սերտ փոխգործակցությունը:
Դիտում՝ 3842
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai