Բանկերը միանում են մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին

17.08.2017 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռոբերտ Մակարյան #«ՓՄՁ ներդրումներ»
Երեք բանկ պատրաստակամություն է հայտնել միանալ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին:  Առաջիկայում ծրագրին կմիանան նաեւ այլ բանկեր:

Այս մասին այսօր հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, որը համագործակցության եռակողմ հուշագիր է ստորագրել կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանի եւ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանի հետ:

Հուշագրով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել կայուն, կանխատեսելի եւ բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը, ճշգրտել տվյալ տարվա խաղողի, պտղի եւ բանջարեղենի մթերման առաջնահերթություններն ըստ տեսականու եւ մարզերի, բացահայտել մթերման գործընթացում առկա խնդիրները:

«Ծրագրով վերամշակման ոլորտում գործող ընկերություններին պտուղ-բանջարեղենի եւ խաղողի մթերումների իրականացման համար տրամադրվելու է տարեկան 3% տոկոսադրույքով վարկ մեկ տարի ժամկետով: Քանի որ ծրագիրը փորձնական է, այս տարի յուրաքանչյուր շահառու կկարողանա ստանալ մինչեւ 150 մլն դրամ, սակայն հաջորդ տարիներին տրամադրվող գումարի չափը կավելացվի»,- նշել է Ռոբերտ Մակարյանը:
Դիտում՝ 5977
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai