Մարդիկ անվճար հասանելիություն կստանան բիթքոինների ցանցին

17.08.2017 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Blockstream #բիթքոին
Ամերիկյան Blockstream ընկերությունը գործարկել է Blockstream Satellite նախագիծը, որն արբանյակների օգնությամբ հասանելիություն է ապահովում մարդկանց համար բիթքոինների և կրիպտո արժույթների «հանքագործության» գործարքների նկատմամբ՝ առանց ինտերնետի օգնության:

Ինչպես հաղորդում է Bankir.ru-ն, նոր ծառայությունն իրական ժամանակում տիեզերական արբանյակներից կհաղորդի կրիպտո արժույթների գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը: Բիթքոինով գործարքների մասին տվյալները արբանյակների ցանցին կհաղորդվեն վերերկրյա կայաններից:

Ընկերությունում պնդում են, որ բիթքոինների ցանցի անվճար հասանելիություն կունենան աշխարհում բոլոր մարդիկ, այդ թվում՝ այն չորս միլիարդը, որ դեռ միացած չեն ինտերնետին:
Դիտում՝ 10187
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai