Գյուղատնտեսների համար արտոնյալ մաքսավճարներ կսահմանվեն

10.08.2017 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #գյուղատնտեսություն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտություն կա գյուղատնտեսական ապրանքների ներմուծման ժամանակավոր խրախուսման մեխանիզմներ ձեւավորել։

«Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի, հակակարկտային կայանների, կաթիլային ոռոգման համակարգի գործարկման եւ ինտենսիվ այգիների հիմնման ու կայացման անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար առկա մաքսային վճարները գյուղատնտեսությամբ զբաղվողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ կարող են առաջացնել»,- ասել է կառավարության ղեկավարը։


Կարեն Կարապետյանի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ տեղական արտադրողները դեռեւս ամբողջությամբ չեն բավարարում շուկայի պահանջները, անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել։

Գյուղատնտեսության, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումներին ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակում անհրաժեշտ ապրանքների ներմուծման մաքսային վճարների ժամանակավոր արտոնություններ սահմանելու եւ տեղական արտադրողներին աջակցելուն ուղղված առաջարկություններ։  
Դիտում՝ 2644
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai