Անելիք Բանկը ցուցանիշների կայուն աճ է արձանագրել

04.08.2017 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #հաշվետվություն
Անելիք Բանկն ամփոփել է երկրորդ եռամսյակի արդյունքները՝ արձանագրելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ:

Բանկում նշել են, որ ակտիվները 2016թ. տարեվերջի համեմատ աճել են ավելի քան 9%-ով (282,5 մլրդ դրամից դառնալով 308 մլրդ դրամ)՝ պահպանելով դիրքը ՀՀ բանկային համակարգի 5-յակում:

Ինչ վերաբերում է հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններին, ապա դրանք աճել են ավելի քան 8%-ով՝ կազմելով 183,2 մլրդ դրամ:


«Բանկի մեծագույն նվաճումներից է, որ այն արդեն իսկ ներառված է բանկային համակարգի առաջատար հնգյակում նաեւ իր շահույթի ցուցանիշով, որը 1-ին կիսամյակի տվյալներով կազմել է շուրջ 2,4 մլրդ դրամ»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը:
 
Նա նաեւ վստահություն է հայտնել, որ 2-րդ կիսամյակի շահույթը կգերազանցի 1-ին կիսամյակում գրանցված արդյունքները։

«Գրանցված ձեռքբերումները հնարավոր է եղել ապահովել ազատ միջոցների արդյունավետ տնօրինման եւ որակյալ հաճախորդների ներգրավման միջոցով: 2-րդ եռամսյակը հատկանշական էր նաեւ նրանով, որ Անելիք Բանկին Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից շնորհվեց B2 վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ»,- ընդգծել է Ռուբեն Մելիքյանը:
Դիտում՝ 4843
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai