Օգոստոսի 1-ից կգործի հարկայինի եւ մաքսայինի միասնական նոր կայքը

28.07.2017 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Վարդան Հարությունյան #կայք
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն մշակել է հարկային եւ մաքսային ծառայությունների միասնական կայքէջը, որը գործելու է օգոստոսի 1-ից:

«Ամսական մինչեւ 360 հազ. այցելու ունեցող հարկային եւ մաքսային ծառայությունների կայքերը ստեղծված են եղել արդիական մոտեցումներով, սակայն ժամանակին համընթաց կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացել»,- նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Կայքում առանձնացված է «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինը, որտեղ հնարավոր է իրականացնել բոլոր այն գործարքները, որոնք կոմիտեն էլեկտրոնային է դարձրել:

Տեղեկատվությունը տարանջատված է ըստ թիրախային խմբերի. անհատ ձեռներեցը, ներկրողը, արտահանողը կամ զբոսաշրջիկը արագ կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները: Նոր ձեւավորմամբ հարկային օրացույցը հարկ վճարողին հուշում է՝ երբ եւ ինչ հարկատեսակ վճարել: Իսկ ներքին եւ ԵԱՏՄ տարանցման փնտրման համակարգերը ցույց են տալիս, թե ապրանք ներկրող բեռնատարը մաքսային սահմանը երբ է հատել եւ ուր է ուղեւորվում:

«Կայքի միջոցով հնարավոր է ստուգել ՀԴՄ կտրոնի, դրոշմապիտակի վավերականությունը, ստանալ ներմուծողի, արտադրողի կամ ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն. այսինքն՝ ՊԵԿ-ը սպառողին տրամադրում է հսկողական գործիքակազմը՝ հանրային հսկման հնարավորություն ստեղծելով»,- հայտնել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը:

Նրա խոսքով՝ ՊԵԿ-հարկ վճարող առցանց շփումը խրախուսելու նպատակով գործարկված միասնական հարթակը միտված է գործարարի հարմարավետությանը եւ կոմիտեի հետ շփման նվազեցմանը:

ՊԵԿ-ում տեղեկացրել են, որ mobile տարբերակի շնորհիվ կայք կարելի է մուտք գործել նաեւ բոլոր տեսակի սմարթֆոններից:
Դիտում՝ 3910
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai