ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի վարկավորման նոր ծրագիր է գործարկել

28.07.2017 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #վարկատեսակ
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի հաճախորդների համար վարկավորման նոր ծրագիր է գործարկել, հաղորդել են բանկում:

Այսուհետ բանկի հաճախորդ հանդիսացող՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչ իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալու անգրավ վարկեր՝ առանց հաճախորդի գործունեության ֆինանսական մանրակրկիտ վերլուծության, մինչեւ 7 մլն դրամ գումարով եւ սկսած 13,9% տոկոսադրույքից։

Վարկ տրամադրելու որոշումը կայացվում է 8-10 ժամվա ընթացքում՝ հեշտացված ընթացակարգով:

Մասնավորապես, մինչեւ 1 մլն դրամ վարկերը տրամադրվում են բանկի պահանջներին համապատասխանող միայն 1 երաշխավորի առկայությամբ, իսկ 1 մլն դրամը գերազանցող վարկերը՝ 2 երաշխավորների առկայությամբ:

Վարկերը տրամադրվում են ինչպես բիզնես խնդիրների լուծման (շրջանառվող եւ հիմնական միջոցների համալրման), այնպես էլ այլ բանկերում եւ վարկային կազմակերպություններում առկա վարկային պարտավորությունների մարման նպատակով:



Դիտում՝ 10600
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai