«Կամուրջ» ՈՒՎԿ-ն առաջին կիսամյակն ամփոփել է շահույթով

28.07.2017 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈՒՎԿ #հաշվետվություն
«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն ամփոփել է 1-ին կիսամյակի ֆինանսական ցուցանիշները՝ արձանագրելով 90,5 մլն դրամ շահույթ:

Ինչպես հայտնել են ընկերությունում, վարկային պորտֆելը կազմել է 11,3 մլրդ դրամ, ակտիվները՝ 13,1 մլրդ դրամ, իսկ հաճախորդների թիվն ու վարկերի քանակն աճել է գրեթե 10%-ով:

«Ամփոփելով կիսամյակային ցուցանիշները՝ կարող ենք նշել, որ նոր որդեգրած ռազմավարությունը, որը միտված է սպառողական եւ ընդհանուր վարկատեսակների դիվերսիֆիկացիային, բերել է ակընկալվող արդյունքը, ինչի վկայությունն է հաճախորդների թվի զգալի աճը: Վարկառուների նշված աճը շատ ոգեւորիչ ցուցանիշ է, որը հնարավորություն կստեղծի հետագայում ունենալ ֆինանսական բոլոր ցուցանիշների շեշտակի աճ»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը:

Նա վստահություն է հայտնել, որ վարկային կազմակերպությունը զարգանում է ճիշտ ուղղությամբ՝ ավելացնելով վարկային պորտֆելը դիվերսիֆիկացված վարկատեսակներով՝ պահպանելով ընդունելի ռիսկայնության մակարդակը:

«Ապագայում մենք պլանավորում ենք շարունակել նոր վարկատեսակների ներդրումը եւ վստահ ենք, որ տարին կամփոփենք հետագա զարգացմանը միտված եւ կայուն աճ ապահովող ցուցանիշներով»,- ընդգծել է Ալեքսանդր Տերյանը:
Դիտում՝ 15415
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai