Զարգացման հիմնադրամն աջակցել է 3,3 մլրդ դրամի պայմանագրերի կնքմանը

28.07.2017 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Արմեն Ավակ Ավակյան
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն ասել է, որ առաջին կիսամյակում հիմնադրամին հաջողվել է կատարել ամբողջ տարվա ծրագիրը:

Այս մասին Արմեն Ավակ Ավակյանն ասել է նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը, որն այցելել էր հիմնադրամ՝ ծանոթանալու իրականացվող ծրագրերի ընթացքին:

Նրա խոսքով՝ հիմնադրամի աջակցությամբ կնքվել են շուրջ 3,3 մլրդ դրամին համարժեք (մոտ $7 մլն) արտահանման պայմանագրեր: Եվս 4 միջազգային ցուցահանդես՝ հիմնադրամի համաֆինանսավորմամբ, նախատեսվում է կազմակերպել աշնանը: Ընթացքի մեջ են 20-25 պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցությունները՝ 800-850 մլն դրամին համարժեք ապրանքների արտահանման վերաբերյալ։

 
Աբու Դաբիում, Հռոմում, Երեւանում կազմակերպված միջազգային գործարար համաժողովներն ավարտվել են արտահանման ու ներդրումների 15 կոնկրետ պայմանագրերով. €10 մլն կներդրվի բարձր տեխնոլոգիաների, $2 մլն՝ բժշկական սարքավորումների արտադրության ոլորտներում, ներդրումներ կիրականացվեն նաեւ էներգետիկայի եւ գյուղատնտեսության բնագավառներում, սկսվել է Հայաստանից դեպի արաբական երկրներ էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտահանումը, ընթացքի մեջ են դեղորայքի արտահանման համար անհրաժեշտ գրանցումները:

Կառավարության ղեկավարը կարեւորել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից հավակնոտ ծրագրերի նախաձեռնումը՝ հստակ հայտանիշների եւ կոնկրետ ակնկալվող արդյունքների սահմանմամբ:
Դիտում՝ 3057
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai