Բանկերը շարունակում են ավելացնել հարկերը

27.07.2017 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկատու
Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2017թ. առաջին կիսամյակի ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 21,9 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19,4 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 13%):

Հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Արդշինբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել ավելի քան 2,7 մլրդ դրամի հարկ:

Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելացել են 43,35%-ով: Արդյունքում, ընդհանուր հարկատուների ցուցակում այն 27-րդից դարձել է 19-րդը:


2,3 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկը Ամերիաբանկն է: Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել են 13,1%-ով, ինչը բանկին ընդհանուր հարկատուների ցուցակում 19-ից դարձրել է 22-րդը:

Նրան հաջորդում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 2,3 մլրդ դրամ (23-րդ տեղ, աճ՝ 25,6%), ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 2,2 մլրդ դրամ հարկերի ծավալով (24-րդ տեղ, աճ` 9,85%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը՝ 2017թ. առաջին կիսամյակում պետբյուջե վճարելով 1,9 մլրդ դրամ հարկ (32-րդ հորիզոնական, աճ` 9,3%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

- Ինեկոբանկը՝ 1,6 մլրդ դրամ (38-րդ տեղ),
- Անելիք Բանկը՝ 1,4 մլրդ դրամ (47-րդ տեղ),
- Յունիբանկը՝ 1,35 մլրդ դրամ (50-րդ տեղ),
- Կոնվերս Բանկը՝ 1,3 մլրդ դրամ (51-րդ տեղ),
- Արմսվիսբանկը՝ 1,2 մլրդ դրամ (56-րդ տեղ),
- Հայէկոնոմբանկը՝ 921,1 մլն դրամ (69-րդ տեղ),
- Արարատբանկը՝ 906,6 մլն դրամ (71-րդ տեղ),
- Պրոմեթեյ Բանկը՝ 834,1 մլն դրամ (84-րդ տեղ),
- Մելլաթ Բանկը՝ 348,6 մլն դրամ (185-րդ տեղ),
- Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ շուրջ 167 մլն դրամ (345-րդ տեղ)*,
- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 138,1 մլն դրամ (412-րդ տեղ),
- Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 116,7 մլն դրամ (477-րդ տեղ),
- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 113,5 մլն դրամ (487-րդ տեղ):
- Զարգացման Հայկական Բանկը՝ 83,1 մլն դրամ (653-րդ տեղ)*:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2017թ. հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 378,5 մլրդ դրամի հարկ, ինչը 9,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

*Հիշեցնենք, որ 2016թ. վերջին եռամսյակում Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը միացել է Արդշինբանկին, իսկ Զարգացման Հայկական Բանկը միացել է Արարատբանկին:
Դիտում՝ 3609
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai