ՊԵԿ-ն առաջին կիսամյակում եկամուտների էական աճ է ապահովել

24.07.2017 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարդան Հարությունյան #ՊԵԿ #հարկեր
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Վարդան Հարությունյանն ասել է, որ առաջին կիսամյակում հաջողվել է հարկային եկամուտների էական աճ ապահովել:

Այս մասին Վարդան Հարությունյանն ասել է ՊԵԿ կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված ստորաբաժանումներ աշխատանքային առաջին շրջայցի ժամանակ:
 
ՊԵԿ ղեկավարի տեղեկացմամբ՝ հարկային եկամուտներն առաջին կիսամյակում շուրջ 48 մլրդ դրամով կամ 9,8%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը: Հարկային մասով աճը կազմել է 33 մլրդ դրամ, իսկ մաքսային մասով՝ 15 մլրդ դրամ: Ընդ որում, «աննախադեպ ցուցանիշներ են արձանագրվել, մասնավորապես, հանքարդյունաբերության եւ առեւտրի ոլորտներում»:

«Ամփոփելով առաջին կիսամյակի արդյունքները, արձանագրում ենք, որ դեռեւս կան ստվերում գործող հարկ վճարողներ: Այն տնտեսվարողներն, որոնք փորձում են խուսափել թափանցիկ աշխատաոճից, նրանց նկատմամբ կիրառվելու է ավելի խիստ վարչարարություն»,- հայտարարել է ՊԵԿ ղեկավարը:

Նրա գնահատմամբ՝ կառուցվածքային փոփոխություններ իրականացնելը համակարգում անհրաժեշտությունն էր:

«Արդյունքն արդեն տեսանելի կլինի առաջիկա ամիսներին՝ սպասարկման որակի բարձրացման եւ ստուգումների կազմակերպման տեսանկյունից եւ, ընդհանրապես, ՊԵԿ-ի գործառույթների պարզեցման առումով»,- ասել է Վարդան Հարությունյանը:

Կոմիտեի ղեկավարը Վանաձորի եւ Գյումրիի ստուգումների ու սպասարկման բաժիններում ծանոթացել է նորաստեղծ կառույցների գործառույթներին, հետաքրքրվել գործընթացների պարզեցման եւ կազմակերպման ընթացքից: Նա հանձնարարել է սեղմ ժամկետներում  վերանայել աշխատելաոճը, բիզնեսից եւս ակնկալելով վարքագծի էական փոփոխություն:

«Բազմիցս հնչեցվել է, որ Պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի գործընկերն է, իսկ գործընկերոջը խաբելը պատվաբեր չէ: Անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողներն արագ վերանայեն իրենց վարքագիծը եւ ինքնուրույն վերականգնեն պետությանը չվճարած հարկերը»,- նշել է Վարդան Հարությունյանը:

ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաեւ նորաստեղծ՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության գործառույթներին, ինչպես նաեւ հետեւել Բավրայի նոր մաքսակետի շինարարության ընթացքին:
Դիտում՝ 2773
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai