Մաքսային հայտարարագիր կարող են լրացնել նաեւ ոչ մասնագետները

21.07.2017 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Լեւոն Ղամբարյան
Պետական եկամուտների կոմիտեն հունիսի 17-ից գործարկել է էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման եւ մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը:

Ինչպես հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունում, նպատակը մաքսային ընթացակարգերի ավտոմատացումն ու դյուրինացումն է:

ՊԵԿ Արարատյան-մաքսատուն վարչության մաքսային ձեւակերպումների թիվ 1 բաժնի պետ Լեւոն Ղամբարյանի խոսքով՝ նոր համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող, մաքսային մասնագետի որակավորում չունեցող անձանց նույնպես հնարավորություն է ընձեռում նաեւ էլեկտրոնային եղանակով ներկայացնել ՀՀ սահմանով տեղափոխվող ապրանքների, տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրերը:

Նրա խոսքով՝ էլեկտրոնային մաքսային հայտարարագրումն իրականացվում է «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում ներդրված մաքսային միասնական ավտոմատացված համակարգի միջոցով:

Հայտարարատուի կողմից մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով ձեւավորվում եւ ներկայացվում են մաքսային հայտարարագիրը եւ դրանում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը էլեկտրոնային ձեւաչափով:

Համակարգ մուտք գործելու իրավունք ձեռք բերելու ցանկություն ունեցող մաքսային մասնագետի որակավորում չունեցող անձն անհատական օգտանուն եւ ծածկագիր ստանալու համար մաքսային մարմին է ներկայացնում թղթային կրիչով դիմում:

«Նոր համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին թույլ կտա բարձր արդյունավետությամբ եւ ժամանակի տնտեսմամբ կազմակերպել իրենց աշխատանքը: Արդյունքում նաեւ նվազագույնի է հասցվում շփումը մաքսավորի հետ»,- վստահեցրել է Լեւոն Ղամբարյանը:
Դիտում՝ 5693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai