Կոնվերս Բանկը պարգեւատրել է ՎԶԵԲ ծրագրում հաղթած իր աշխատակիցներին

19.07.2017 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ՎԶԵԲ
Կոնվերս Բանկը պարգեւատրել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Introduction to Trade Finance ուսուցման ծրագրին մասնակցած եւ բարձր արդյունքներ ապահովելու համար միջազգային որակավորման անհատական սերտիֆիկատների արժանացած աշխատակիցներին:

«Կոնվերս Բանկի թիմը, ծրագրի մասնակիցների աննախադեպ թվի եւ գրանցած հաջողությունների շնորհիվ, մարտի 17-ին Մինսկում՝ Belarus: Trade Finance 2017 կոնֆերանսի շրջանակում, արժանացել էր ՎԶԵԲ-ի Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակին:

ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի կարեւորագույն գործընկերներից է, որի հետ համագործակցությունը ներառում է առեւտրի ֆինանսավորման, վարկավորման ոլորտները եւ մասնակցությունը կրթական ծրագրերի»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2008-ից եւ ներկայում ՎԶԵԲ-ի հիմնական գործընկերներից է Հայաստանում: 2009-ից Առեւտրի խթանման ծրագրի գործընկերն է: 2016թ. բանկն արժանացել է ՎԶԵԲ «Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն», իսկ 2017թ.՝ Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակներին:
Դիտում՝ 15121
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai