ԱՄՆ-ն Հայաստանին 25 տարում $2 մլրդ օժանդակություն է տրամադրել

14.07.2017 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #Գրիգոր Հովհաննիսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունն աստիճանաբար վերածվում է տնտեսական համագործակցության:

Այս մասին նախագահն ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ անկախացումից ի վեր ԱՄՆ-ը կառավարությունը Հայաստանում գրեթե $2 մլրդ-ի տեխնիկական ու մարդասիրական օժանդակություն է տրամադրել, ինչը, նրա բնորոշմամբ, լուրջ ներդրում է:
 
«Կարծում եմ, որ էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը «Կոնտուր գլոբալ»-ի հետ պետք է որ լավ օրինակ հանդիսանա այլ էներգետիկ ընկերությունների համար: Հանքարդյունաբերության ոլորտում եւս «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը լուրջ ներդրումներ է կատարում, ինչը նույնպես կարող է համագործակցության շատ լավ օրինակ հանդիսանալ: Իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վաղուց է ձեւավորվել համագործակցություն, եւ այն, ինչ ունենք այսօր այդ ոլորտում, գնահատելի է, բայց ներուժը շատ ավելին է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նաեւ ընդգծել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝  բարեփոխումներին օժանդակող օգտակար աշխատանքը Հայաստանում:

«Անշուշտ, մենք չպետք է մոռանանք Հայաստանի ամերիկյան համալսարանի գործունեությունը, որը եւս սերտ առնչություն ունի տնտեսության հետ. կադրերի պատրաստման լավ օջախ եւ դարբնոց է: Այստեղ էլ շատ կարեւոր է, որ այդ համալսարանը մշտապես զարգացում է ապրում»,- ասել է նախագահը:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկկողմ կապերը զարգացման դեռ մեծ ներուժ ունեն՝ «հաշվի առնելով ԱՄՆ տնտեսության զարգացվածության մակարդակը այդ երկրի պատրաստակամությունը եւ մեծ ներուժ ունեցող հայկական համայնքի առկայությունը Միացյալ Նահանգներում»:
Դիտում՝ 3616
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai