Չինաստանի մեքենաշինական կորպորացիան մտադիր է ներդրումներ կատարել ՀՀ-ում

13.07.2017 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#China Machinery Engineering Corporation #Սուրեն Կարայան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի (China Machinery Engineering Corporation) պատվիրակությանը:

Նախարարությունում նշել են, որ ընկերությունը ներկայացրել է իր հիմնական գործունեությունը շինարարության եւ էներգետիկայի ոլորտներում՝ էլեկտրակայանների, ջերմակայանների, ջրակայանների, շենքերի եւ ճանապարհների կառուցում եւ շինարարություն։

China Machinery Engineering Corporation-ի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը Սուրեն Կարայանին հայտնել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորածավալ ներդրումների իրականացմամբ։

Սուրեն Կարայանը պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի ճանապարհաշինության եւ էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։ Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությանը։ Չինացի ներդրողներին ներկայացվել է նաեւ Սյունիքի մարզում կառուցվող Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ընկերության ուշադրությանը կներկայացնի Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերի մանրամասները, եւ ներդրումների իրականացման հետագա քայլերի քննարկման նպատակով նախարարությունը մշտական կապի մեջ կլինի ներդրողների հետ։
Դիտում՝ 4085
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai