Պետգույքի ոլորտում բարեփոխումները շարունակվում են

07.07.2017 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արման Սահակյան #Սերժ Սարգսյան #պետգույք
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման եւ նվիրատվության գործընթացները եւ պատշաճ ուշադրություն հատկացնել ընթացակարգերի դյուրացմանը:

Այս մասին նախագահն ասել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ հանդիպմանը:

Հանձնարարվել է արդարադատության նախարարության հետ համատեղ ուսումնասիրել նաեւ սնանկության վարույթի շրջանակում պետական սեփականություն հանդիսացող գույքի իրացման հետ կապված խնդիրները:

Արման Սահակյանը ներկայացրել է նաեւ պետական անշարժ գույքի օգտագործման ոլորտում մասնավորեցումից, օտարումից, վարձակալությունից գոյացող եւ պետական բյուջե վճարվող ֆինանսական մուտքերի դինամիկան ըստ տարիների:

Այս կապակցությամբ հանձնարարվել է կառավարությանը ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների համալիր վերլուծություն իրականացնել՝ ուսումնասիրելով առանձին առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի ցուցանիշներն ու դրանց գործունեության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների համարժեքությունը:

Նախագահը հանձնարարել է ոլորտում էապես մեծացնել արդիական տեխնոլոգիաների կիրառումը, կատարելագործել հաշվառման էլեկտրոնային շտեմարանները:
Դիտում՝ 3959
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai