Գորիսում հուլիսի 1-ին Թթի փառատոն կանցկացվի

27.06.2017 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թթի փառատոն #Մեխակ Ապրեսյան #Նունե Մանուկյան
Հուլիսի 1-ին Գորիսի Քարահունջ համայնքում «Սյունյանց ավանդույթներ. թութ» խորագրով փառատոն կանցկացվի:

«Գորիսի Քարահունջ համայնքում այս տարի հուլիսի 1-ին չորրորդ անգամ կանցկացվի «Թթի փառատոն»-ը, եւ այն ունի բոլոր հնարավորությունները ամենահայտնիներից մեկը դառնալու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Զբոսաշրջության պետական կոﬕտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն էլ հավելել է, որ փառատոնի մեկնարկը տրվելու է մրցութային թութ թափելու արարողությամբ, եւ փառատոնին ներկա են լինելու Սյունիքի մարզի բոլոր համայնքները, որոնք կներկայացնեն իրենց բերք ու բարիքը:
 
Փառատոնի շրջանակում կկազմակերպվի օղու թորում, դոշաբի եւ դոլմայի (Master Class) պատրաստում, Սյունյաց աշխարհին բնորոշ հատուկ կերակրատեսակների եւ ուտեստների համտես-վաճառք: Փառատոնի ընթացքում կհնչի հայկական ավանդական եւ ժամանակակից երգ ու երաժշտություն:

«Սյունյանց ավանդույթներ. թութ» խորագրով փառատոնը կազմակերպում է «Արենի փառատոն» հիմնադրամը` Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ եւ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։
 
Փառատոնն առաջին անգամ կազմակեպվել է 2014-ին Գորիս քաղաքում:
Դիտում՝ 2578
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai