Ծիրանի մթերումը սկսվել է

27.06.2017 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#գյուղատնտեսության նախարարություն #մթերում
Հայաստանում արդեն մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը:

Ինչպես հայտնել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, նախօրեին ծիրանի մթերումներ է սկսել իրականացնել «Աբրիկոն» ընկերությունը՝ Արարատի մարզի «Արալեզի գինու գործարան»-ի մթերման կետում:

Հունիսի 28-ից ծիրանի մթերումները կսկսեն «Արտաշատի պահածոների գործարան»-ը՝  Արտաշատի Օգոստոսի 23 հասցեում եւ «Արարատի սննդի կոմբինատ»-ը` Երեւան, Շարուրի 37 հասցեում:

Հունիսի 29-ից ծիրանի մթերումներ կիրականացնի նաեւ «Եվրոթերմ» ընկերությունը՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում, իսկ հուլիսի 1-ից՝ «Պռոշյանի կոնյակի գործարան»-ը՝ Երեւանի Աշտարակի խճուղի 2ա հասցեում:
Դիտում՝ 2400
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai