Պրոմեթեյ Բանկի աշխատակիցները ծառատունկ են իրականացրել

27.06.2017 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պրոմեթեյ Բանկ
Պրոմեթեյ Բանկը, շարունակելով սոցիալական ծրագրերի շարքը, Կոտայքի Ակունք համայնքի Պողոս-Պետրոս եկեղեցուն հարող տարածքում ծառատունկ է իրականացրել:

Ինչպես հայտնել են բանկում, ծառատունկը կազմակերպվել է «Կենաց դար» ծրագրի շրջանակում, եւ ընդհանուր առմամբ տնկվել է տարբեր տեսակի 60 ծառ:


Ծառատունկի աշխատանքները կոորդինացվել են Armenian Tree Project-ի (ATP) կողմից, որի մասնագետներն աջակցել եւ խորհրդատվություն են տրամադրել բանկի աշխատակիցներին:

Բանկում խոստացել են շարունակել սոցիալական ծրագրերը՝ յուրաքանչյուր ամիս իրականացնելով մեկական միջոցառում:
Դիտում՝ 3394
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai