ՀՀ ինովացիոն ոլորտի ներուժը ներկայացվել է «Դալյան-2017» համաժողովում

27.06.2017 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դալյան-2017 #Վահան Մարտիրոսյան
Հայաստանն այսօր Չինաստանի Դալյան քաղաքում մասնակցել է գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության թեմայով Համաշխարհային տնտեսական համաժողովին:

Ինչպես հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունում, համաժողովին մասնակցել են 2000-ից ավելի պատվիրակ 90 երկրներից, իսկ Հայաստանը ներկայացրել է նախարար Վահան Մարտիրոսյանը:

Վահան Մարտիրոսյանը համաժողովի շրջանակում անցկացվող New Roads to Globalization միջոցառման ընթացքում ներկայացրել է Հայաստանի առաջարկած ներդրումային եւ գործարար հնարավորությունները:

Նա հանդիպումներ է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանների եւ կառավարությունների գծով ղեկավար, խորհրդի անդամ Ֆիլիպ Ռոսլերի եւ Համաշխարհային տնտեսական համաժողովի Եվրասիայի տարածաշրջանի տնօրենի հետ:

Հանդիպումների ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգը, գործարար միջավայրի զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ թվային օրակարգի մանրամասները:  

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված անմիջական քայլերը եւ պատրաստակամություն հայտնել սերտացնել կապերը:

Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի Shape Eurasia 2017 միջոցառման իրականացմանը, իսկ Համաշխարհային տնտեսական համաժողովն իր հերթին պատրաստ է միջազգային շուկայում իրենց կարողությունները ներկայացնելու հարթակ ծառայել հայկական ընկերությունների համար:
Դիտում՝ 1614
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai