ԱԶԲ-ն Հայաստանում աշխատում է նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ

23.06.2017 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #Կարեն Կարապետյան #Շոն Օ’Սուլիվան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանի երկրների գծով գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը տպավորիչ է համարել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը եւ նշել, որ դրա արդյունքում անցած տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է $1 մլրդ 190 մլն-ի 25 ծրագիր:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցությամբ եւ ճանապարհատրանսպորտային, էներգետիկ ոլորտներում, կապիտալի շուկայի զարգացման եւ այլ ուղղություններով ծրագրերի իրականացմամբ, մասնավոր հատվածի հետ ԱԶԲ-ի համագործակցության ընդլայնմամբ:

«Մենք շատ բան ունենք փոխելու եւ բաց ենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության համար»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Շոն Օ’Սուլիվանն էլ գոհունակություն է հայտնել Հայաստանի տարբեր ոլորտներում ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի ընթացքից եւ նշել, որ ներկա դրությամբ աշխատում են նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

Նրա խոսքով՝ ԱԶԲ-ն պատրաստ է նաեւ համագործակցել կրթության, կառավարման թվայնացման եւ այլ բնագավառներում:
Դիտում՝ 2714
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai