Վարչապետը կոչ է արել «ռեստարտ» անել աշխատանքները

23.06.2017 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարության նիստ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով Ազգային ժողովի կողմից նախօրեին ընդունված  կառավարության ծրագրին, հայտարարել է «կառավարության աշխատանքների ռեստարտի մասին»:

«Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն՝ նվազագույնը շաբաթական 6-օրյա ռեժիմով եւ ադապտացնում ենք ծրագիրը մեր նախկին միջոցառումներին»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-2022 թթ. համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ՝ հստակ սահմանելով պատասխանատուներին եւ կատարման ժամկետները՝ եռամսյակային կտրվածքով:

Միաժամանակ, հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ՝ 2017թ. ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին կառավարության որոշման մեջ:

«Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք՝ ինչն է պետք փոխել, մանրամասն ձեւակերպել ենք ըստ ոլորտների: Մենք նաեւ հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց միանշանակ ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Դիտում՝ 18570
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai