Հայաստանն ու Լիտվան քննարկել են տնտեսական կապերի խորացումը

23.06.2017 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Էրիկաս Պետրիկաս
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին՝ քննարկելու Հայաստանի եւ Լիտվայի միջեւ տնտեսական փոխգործակցությունը:  

«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ առեւտրաշրջանառություն տարեցտարի աճում է, բայց դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Ուրախ եմ նաեւ Լիտվայի շուկայում նոր հայկական արտադրատեսակներ տեսնել»,- ասել է Էրիկաս Պետրիկասը։

Կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում երկու երկրների համագործակցության հնարավորությունները:  

«Մեզ համար կարեւոր է, որ մեր տնտեսական համագործակցությունը համապատասխանի մեր երկրների բարեկամական հարաբերություններին։ Այո, դեռեւս մեծ չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ կկենտրոնացնենք մեր ջանքերը»,- ասել է Սուրեն Կարայանը։

Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ զբոսաշրջության զարգացմանը։

Քննարկվել են նաեւ հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այն տեղի կունենա այս տարվա աշնանը:
Դիտում՝ 1190
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai