«Գազպրոմ»-ի սպորտային համալիրը կկառուցվի մինչեւ հաջորդ տարեվերջ

16.06.2017 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գազպրոմ #Ալեքսեյ Միլլեր
Երեւանի Ծարավ Աղբյուրի փողոցում «Գազպրոմ Արմենիա»-ի աջակցությամբ կառուցվող ուսումնամարզական համալիրի կառուցումն ավարտին կհասցվի մինչեւ հաջորդ տարեվերջ:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ այս մասին հայտնել է «Գազպրոմ» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:


Սպորտային համալիրը լինելու է բացառապես սոցիալական ուղղվածության եւ ունենալու է բազմաֆունկցիոնալ հնարավորություններ՝ մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, մի շարք մարզաձեւերի համար նախատեսված սրահներ:

Համալիրը կառուցվում է «Գազպրոմը»՝ երեխաներին» ծրագրի շրջանակում:
Դիտում՝ 16889
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai