Կոնվերս Բանկը 1-ին կիսամյակում ավելացրել է հիփոթեքային վարկավորումը

16.06.2017 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #հիփոթեք
Կոնվերս Բանկը տարվա առաջին կիսամյակում ավելացրել է հաճախորդներին տրամադրվող հիփոթեքային վարկավորման ծավալները:

Ինչպես հայտնել են բանկում, հունիսի 1-ի դրությամբ՝ «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում վարկավորման պորտֆելն աճել է 29,7%-ով, «Ազգային հիփոթեքային ընկերության» էներգաարդյունավետ վարկավորման պորտֆելը՝ 15,5%-ով, իսկ անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման եւ նորոգման վարկավորման պորտֆելը՝ 9,1%-ով:

«Վարկավորման նման աճը հնարավոր է դարձել Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող վարկավորման մրցունակ պայմանների շնորհիվ»,- ասված է հաղորդագրությունում:

Մասնավորապես, «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում բանկը տրամադրում է առավելագույնը 17,5 մլն դրամի վարկ՝ մարման մինչեւ 15 տարի ժամկետով եւ 9% տարեկան տոկոսադրույքով, որից Երեւանում սուբսիդավորվում է 2%-ը, մարզերում՝ 4%-ը:

Զուգահեռաբար, «Ազգային հիփոթեքային ընկերության» ֆինանսավորմամբ հաճախորդներին տրամադրվում են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով եւ 11% տարեկան դրույքաչափով:

««Ազգային հիփոթեքային ընկերության» ֆինանսավորմամբ վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավել բնակարանային պայմանները, բնակարանի ջերմամեկուսացմամբ անցնել էներգախնայողության, ինչպես նաեւ ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+-ից բարձր) կենցաղային տեխնիկա»,- նշել են բանկում:
Դիտում՝ 15609
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai