Կառավարությունը կպարզի կարկուտի հասցրած վնասի չափը

15.06.2017 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարության նիստ #կարկուտ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է հունիսի 12-ին տեղացած կարկուտի հասցրած գյուղատնտեսական վնասին:


Նշելով, որ կարկուտից առավելապես տուժել է Արմավիրի մարզը, վարչապետը վնասի փոխհատուցմանն ուղղված հանձնարարական է տվել:

Մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին հանձնարարվել է, Արմավիրի մարզպետի հետ համատեղ, եռօրյա ժամկետում ուսումնասիրել վնասի չափն ու համապատասխան առաջարկներ ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Դիտում՝ 1117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai