ՀՀ վարչապետը հանդիպել է ԱՊՀ երկրների գործընկերների հետ

26.05.2017 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ԱՊՀ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ՌԴ Կազան քաղաքում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:

Այսօր ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին, որոնց ընթացքում քննարկվել են տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը եւ խորացմանը վերաբերող հարցեր:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ մինչեւ 2020թ. ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի իրագործման 2017-2020 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ  2017-2019 թթ. ԱՊՀ երկրների տարածքում միջազգային փոխադրումների իրականացման ընթացքում տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության առաջնահերթ միջոցառումների ծրագիրը եւ այլն:

Ստորագրվել են նաեւ համաձայնագրեր կեղծ ապրանքների արտադրությանը եւ տարածմանը հակազդելու, մտավոր սեփականության պաշտպանության, գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի ոլորտում եւ մի շարք այլ ուղղություններով համագործակցության վերաբերյալ:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2017թ. նոյեմբերին:
Դիտում՝ 8490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai