Անելիք Բանկն առաջինը Հայաստանում դարձել է BAFT-ի անդամ

26.05.2017 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #BAFT

Անելիք Բանկը միջազգային համագործակցության շրջանակում միացել է Առեւտրի եւ ֆինանսավորման բանկային ասոցիացիային (BAFT, Bankers' Association for Finance and Trade):
 
Ինչպես հայտնել են բանկում, BAFT-ը միջազգային բանկային գործառնությունների համաշխարհային ասոցիացիա է, որի նպատակն է «համախմբել աշխարհի առաջատար ֆինանսական հաստատություններին»:

«Մեզ համար շատ կարեւոր է լինել BAFT ասոցիացիայի մասնակից միջազգային հեղինակավոր ֆինանսական հաստատությունների շարքում: Անելիք Բանկի համագործակցությունը նման բարձր մակարդակի առաջատար ասոցիացիայի անդամների հետ գիտելիքների, գաղափարների եւ լուծումների փոխադարձ փոխանակման հնարավորություն կընձեռի, եւ հուսով ենք, որ բանկը կկարողանա հաջողությամբ օգտագործել գործընկերների արտասահմանյան փորձն իր գործունեության մեջ»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Վիրաբյանը:

Բանկում հույս են հայտնել, որ համագործակցելով արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ՝ կամրապնդվեն միջազգային ֆինանսական շուկաներում իրենց դիրքերն ու կկատարելագործվեն միջազգային գործառնությունների ոլորտում հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկը:

«BAFT-ը հպարտությամբ ողջունում է Անելիք Բանկին` որպես ասոցիացիայի անդամ,  եւ մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին` որպես առաջատարներ առեւտրի ֆինանսավորման եւ միջազգային գործառնությունների աշխարհում», - ասել է BAFT նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Թոդ Բուրվելը:

BAFT-ի միջոցով ասոցիացիայի անդամները համագործակցում եւ փոխանակվում են ոլորտում նոր եւ առկա լուծումների ներդրման լավագույն փորձով, ինչի արդյունքում դյուրանում է հաճախորդներին նորագույն եւ ժամանակակից պրոդուկտների եւ ծառայությունների մատուցումը: Ասոցիացիան նպաստում է համաշխարհային ֆինանսական համակարգի հուսալիության եւ անվտանգության ապահովմանը:

Ասոցիացիային (գլխավոր գրասենյակը Վաշինգտոնում է) անդամակցում են ավելի քան 240 ֆինանսական հաստատություններ եւ այլ կազմակերպություններ 50-ից ավելի երկրներից: ԱՊՀ տարածաշրջանում ասոցիացիայի անդամ է 3 երկիր, այդ թվում՝ արդեն Հայաստանը՝ ի դեմս Անելիք Բանկի:

BAFT-ի մասին. BAFT-ը՝ միջազգային բանկային գործառնությունների ոլորտում ֆինանսական ծառայությունների առաջատար համաշխարհային ասոցիացիան, օգնում է գտնել լուծումներ եւ փոխանակվել դրանցով ֆինանսական հաստատությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների եւ կարգավորող մարմինների միջև, որոնք խթանում են առողջ ֆինանսական գործելակերպը` ապահովելով նորարարություն, արդյունավետություն եւ ֆինանսական աճ: BAFT-ը կարգավորում է գործունեության լայն շրջանակներ, որոնք առնչվում են բանկային գործառնությունների հետ` ներառյալ առեւտրի ֆինանսավորումը, վճարումները եւ համապատասխանությունը: Ասոցիացիայի կայքն է www.baft.org

Դիտում՝ 11084
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai