«Ագբա Լիզինգ»-ն ու Zeppelin Armenia-ն բացառիկ համագործակցություն կծավալեն

25.05.2017 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ագբա Լիզինգ #Zeppelin Armenia #Ցեպելին Արմենիա
Ագբա Լիզինգի եւ Caterpillar-ի պաշտոնական գործարքառու «Ցեպելին Արմենիա»-ի (Zeppelin Armenia) միջեւ կնքվել է բացառիկ համագործակցության պայմանագիր, որի համաձայն՝ «Ագբա Լիզինգի հաճախորդները այսուհետ կկարողանան ձեռք բերել CAT տեխնիկա՝ սկսած տարեկան 4,5% տոկոսադրույքից:

««Ագբա Լիզինգ»-ի եւ «Ցեպելին Արմենիա»-ի (Zeppelin Armenia) միջեւ տարիների հաջողված համագործակցությունն իր դերն է ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների զարգացման հարցում, իսկ այժմ, շնորհիվ իջեցված տոկոսադրույքների, հաճախորդների կողմից կատարված ներդրումը ոչ միայն կբարձրացնի արտադրողականությունը, այլեւ ֆինանսական տեսանկյունից կլինի արդարացված»,- ասված է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի տարածած հաղորդագրությունում:

«Ագբա Լիզինգ»-ի եւ «Ցեպելին Արմենիա»-ի (Zeppelin Armenia) համատեղ գործարքների ծավալը շուրջ 8 մլրդ դրամ է:

«Ագբա Լիզինգ»-ը հիմնադրվել է 2003թ., հանդիսանում է ՀՀ առաջին մասնագիտացված լիզինգային ընկերությունը եւ Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարը: «Ագբա Լիզինգ»-ի հիմնական բաժնետերերն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 54% եւ Сredit Agricole Leasing & Factoring-ը՝ 38% մասնաբաժիններով:
Դիտում՝ 2440
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai