Թուրքմենստանը հետաքրքրված է ԱԳԼՃԿ-ների հայաստանյան փորձով

25.05.2017 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Հարությունյան #ԱԳԼՃԿ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Հայկ Հարությունյանն ասել է, որ Թուրքմենստանը շահագրգռված է ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման հայաստանյան փորձի կիրառմամբ։

Այս մասին նախարարն ասել է «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի պատվիրակություն հետ հանդիպմանը, որը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ավելի վաղ Թուրքմենստան կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում:   

«Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել ինչպես սարքավորումների մատակարարման, այնպես էլ գազալցակայանների կառուցման եւ շահագործման փորձի տեղայանացման հետ կապված բոլոր հարցերում»,- ասել է Հայկ Հարությունյանը։

Նախարարությունում հիշեցրել են, որ Հայաստանում արտադրվում են ԱԳԼՃԿ-ների կառուցման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ Համագործակցության շրջանակում դիտարկվում են թուրքմենական շուկա դրանց մատակարարման հնարավորությունները։
Դիտում՝ 1718
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai