Հայաստանն ու Իրանը գյուղոլորտում կհամագործակցեն

23.05.2017 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր ասել է, որ Իրանի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու ռեալ հնարավորություններ կան:

Այս մասին Իգնատի Առաքելյանն ասել է եռօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող՝ Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջջաթիի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք կարեւորում ենք գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը եւ պատրաստ ենք քննարկել դրան նպաստող ամենատարբեր առաջարկություններ: Կարեւոր եմ համարում երկու երկրների գործարարներին ներկայացնել գյուղատնտեսության եւ ագրոարդյունաբերական համալիրի այն ճյուղերը, որոնք գրավիչ են առեւտրատնտեսական կապերի զարգացման, ներդրումների համար»,- ասել է Իգնատի Առաքելյանը՝ ընդգծելով Հայաստանի տարածքով իրանական գյուղատնտեսական ապրանքները դեպի ԵԱՏՄ շուկա արտահանելու հեռանկարը:

Մահմուդ Հոջջաթին եւս պատրաստակամություն է հայտնել սերտացնելու Հայաստանի հետ համագործակցությունը:

«Անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել համատեղ ներդրումներ իրականացնելու, ինչպես նաեւ իրանական կիսաֆաբրիկատները Հայաստանում վերջնական տեսքի բերելու եւ արտահանելու համար: Կարծում եմ՝ սրանք այն ոլորտներն են, որտեղ պետք է մեխանիզմներ մշակել երկու երկրների բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջեւ համագործակցությունն առավել սերտացնելու  եւ զարգացնելու համար»,- նշել է իրանցի նախարարը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Դիտում՝ 1301
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai