Գերմանական Mangold Consulting-ը հետաքրքրված է Հայաստանով

23.05.2017 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mangold Consulting #Ռուբեն Վարդանյան #Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ չափազանց շահագրգռված է Հայաստանում գերմանական կապիտալի ընդլայնմամբ եւ կառավարման մշակույթի ներգրավմամբ:

Այս մասին վարչապետն ասել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության նախագահ Կլաուս Մանգոլդի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Կլաուս Մանգոլդն էլ նշել է, որ իր գլխավորած խորհրդատվական ընկերությունը պատրաստ է գերմանացի գործընկերներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները եւ խթանել բիզնես ծրագրերի իրականացմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էլեկտրոնային կառավարման համակարգի, կրթության ոլորտներում համագործակցությանը, նշված ուղղություններով հայաստանյան շուկա գերմանական ընկերությունների ներգրավմանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:  

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի եւ Mangold Consulting GmbH ընկերության միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցերի:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ քննարկումները:
Դիտում՝ 1637
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai