Վարչապետ. Պետգույքի վարչությունը պետք է ավելի բիզնեսային լինի

19.05.2017 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #պետգույք
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումները պետք է «չափազանց արագ եւ համարձակ իրականացնել»:

«Պետք է այստեղ լինի ակտիվ թիմ: Անհրաժեշտ է կրեատիվ, ոչ ստանդարտ մոտեցումներ ցուցաբերել: Ես պետական գույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա, որոնք գործում են ազատ, մեկ-մեկ փողկապ չեն կապում, գույքը լավագույնս են կառավարում, վաճառում եւ այլն: Այս կառույցը որքան բիզնեսային լինի, այնքան մեր օգուտն է»,- նշել է Կարեն Կարապետյանը ՀՀ Պետական գույքի կառավարման վարչություն կատարած այցի ընթացքում:

Կառավարության ղեկավարը պետական գույքի օտարման գործում կարեւորել է կապիտալի շուկայի ակտիվացումը:

Անդրադառնալով վարչության գործունեության հետ կապված ակնկալիքներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն պետք է լինի կոմերցիոն արդյունքի ապահովմանն ուղղված էֆեկտիվ կառույց:

«Դա չափազանց կարեւոր է: Այսօր մեր բյուջեն հիմնականում ունի պահպանողական բնույթ եւ եթե մենք ներդրումներ, կապիտալ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում չիրականացնենք՝ ունենալու ենք այն, ինչ ունենք: Այս առումով, կապիտալ շինարարության զարգացման աղբյուրներից մեկը համարում ենք վարչության էֆեկտիվ աշխատանքը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Դիտում՝ 1953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo