Երեւանում քննարկում են ԵՄ ծրագրերի ընթացքն ու արդյունավետությունը

18.05.2017 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Գարեգին Մելքոնյան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր ասել է, որ նախարարությունը մշտապես հետեւողական է Եվրամիության աջակցության ծրագրերի առավելագույնս արդյունավետ իրականացմանը։

Այս մասին փոխնախարարն ասել է այսօր Երեւանում կայացած ԵՄ աջակցության ծրագրավորման, կառավարման եւ համակարգման փորձի փոխանակմանը նվիրված աշխատաժողովի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԵՄ աջակցության շնորհիվ Հայաստանի առանցքային ոլորտներում արդեն շուրջ 10 տարի էական բարեփախումներ են իրականացվում եւ կշարունակվեն:

Գարեգին Մելքոնյանը նշել է, որ աշխատաժողովի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում ԵՄ աջակցության կառավարման արդյունավետության բարձրացմանը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում տեղեկացրել են, որ երկօրյա աշխատաժողովին մասնակցում են Սերբիայի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի ԵՄ աջակցության համակարգման պետական մարմինների ներկայացուցիչները:

Միջոցառման առաջին օրը նվիրված էր ԵՄ հետ համագործակցության ընդհանուր սկզբունքներին, ԵՄ աջակցության ծրագրավորման եւ ընդհանուր համակարգման աշխատանքներին, մասնակից երկրներում բյուջետային աջակցությանն առնչվող փորձին եւ գործող ընթացակարգերին։

Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում ԵՄ աջակցության ազգային համակարգող մարմինների կողմից ԵՄ պատվիրակությունների եւ պետական կառավարման մարմինների հետ համագործակցության փորձը՝ բերելով հաջողված օրինակներ եւ տրամադրելով գործնական խորհուրդներ։

Աշխատաժողովի երկրորդ օրը կներկայացվեն մասնակից երկրներում եւ Հայաստանում ԵՄ աջակցության գործիքների (Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Անդրսահմանային համագործակցություն) եւ այլ ծրագրերի կիրառման եւ համակարգման փորձը, ինչպես նաեւ ԵՄ հետ համագործակցության վերաբերյալ տեղեկատվության տարածման առանձնահատկությունները։

Աշխատաժողովին մասնակցում են ՀՀ շահառու նախարարությունների եւ այլ պետական մարմինների ավելի քան 40 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։
Դիտում՝ 9375
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai