Գյումրիում արհեստի ու արվեստի փառատոն կանցկացվի

17.05.2017 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբոսաշրջության պետական կոմիտե #Հայաստանի զարգացման հիմնադրամ
ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 29-ին Գյումրիում «Լենդուտա» խորագրով արհեստի ու արվեստի փառատոն կանցկացվի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն ու Գյումրիի Berlin Art Hotel-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը:

«Մեր գլխավոր նպատակն է փառատոնը դարձնել Գյումրիի ու շրջակա համայնքների տնտեսական ներուժը, պատմությունը, մշակույթը, զբոսաշրջային հնարավորությունները ներքին ու միջազգային շուկային ներկայացնելու հարթակ»,- ասել է Մեխակ Ապրեսյանը:

Փառատոնի ընթացքում կներկայացվեն Ալեքսանդրապոլ-Գյումրիի ավանդական արհեստները՝ արվեստի պրիզմայով՝ թատերական արարներով, երաժշտական ներկայացումներով ու համերգներով (աշուղականից մինչև ռոք), ցուցահանդեսներով (դասականից ընդհուպ ժամանակակից արվեստ):

Միջոցառումների անցկացման հիմնական վայր է ընտրվել Գյումրիի Աբովյան փողոցը:
Դիտում՝ 1675
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai