Բոլոր տաքսիները պետք է լիցենզավորվեն

29.04.2017 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Մարտիրոսյան #տրանսպորտ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 28-ին ընդունել է առցանց տաքսի ծառայությունների եւ տաքսոմոտորային ուղեւորափոխադրումներ իրականացնող մի շարք կազմակերպությունների ղեկավարների։

Նախարարության հաղորդման համաձայն, հանդիպման նպատակն էր` մեկ անգամ եւս հստակեցնել տաքսի ծառայություն մատուցող ընկերություններին ներկայացվող պահանջները։

Նախարարը նշել է, որ պետք է տարանջատել էլեկտրոնային ծառայությունները տաքսի ծառայությունների մատուցումից, տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն եւ աշխատեն օրինական դաշտում՝ հավասար մրցակցային պայմաններում:

«Ցանկացած նոր տեխնոլոգիա ողջունելի է, բայց պետք է տարանջատում լինի եւ պայմանագրեր կնքվեն միայն լիցենզավորված վարորդների հետ»,- ընդգծել է Վահան Մարտիրոսյանը։

Նա տեղեկացրել է, որ նախարարությունն աշխատում է տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների շուրջ եւ բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել է առաջարկություններ ներկայացնել։
Դիտում՝ 3353
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai