Մեկնարկել են ՀՀ-ԵՄ ավիացիոն համաձայնագրի բանակցությունները

27.04.2017 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պյոտր Սվիտալսկի #Սերգեյ Ավետիսյան #ավիացիա
Այսօր Երեւանում պաշտոնապես տրվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը:

«Սա շատ կարեւոր զարգացում է։ Այս համաձայնագրով՝ ծով չունեցող եւ երկու փակ սահմաններով Հայաստանն ավելի լայն հնարավորություն կունենա ամուր կապ հաստատել ԵՄ-ի եւ արտաքին աշխարհի հետ»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը վստահություն է հայտնել, որ համաձայնագրի բարեհաջող իրագործումը կհանգեցնի Հայաստանում ավիատոմսերի գների նվազեցման։

Հայաստանի բանակցային խումբը ղեկավարող՝ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն էլ նշել է, որ այս համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է իրագործել եւ տեղայնացնել ԵՄ-ում արդեն իսկ հաջողությամբ կիրառվող մի շարք չափանիշներ։

Նրա խոսքով՝ Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, որի արդյունքում փոխադարձաբար կազատականացվի շուկան՝ ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն՝ առանց սահմանափակումների շահագործելու երթուղիները եւ օգտվելու հավասար պայմաններում շուրջ 500 մլն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից:

«Մենք Հայաստանում ստեղծելու ենք ավելի կանխատեսելի եւ ներկայիս մեր քաղաքականությանը համապատասխանող իրավական դաշտ, որը ավիաընկերությունների կողմից երկարաժամկետ ծրագրերի հաստատման նախապայմաններ կստեղծի»,- ասել է Սերգեյ Ավետիսյանը։

«ԵՄ մի շարք ավիափոխադրողներ մեզ արդեն իսկ հայտնել են, որ ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում եւ սպասում են այս բանականությունների ավարտին»,- ասել է ԵՄ բանակցային խումբը ղեկավարող Եվրոպական հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը։
Դիտում՝ 10495
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai