Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՓՄՁ-ներին առաջարկում է Green վարկեր

26.04.2017 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #KfW
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գերմանական KfW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ներին առաջարկում է իրականացնել էներգաարդյունավետ ներդրումներ Green վարկերի միջոցով:

Բանկում նշել են, որ Green վարկերը տրամադրվում են 2-ից մինչեւ 5 տարի ժամկետով, առավելագույնը 500 մլն դրամի չափով՝ սկսած 10,9% տարեկան տոկոսադրույքից:

«Անհրաժեշտության դեպքում բանկը կիրականացնի անվճար էներգաաուդիտ եւ խորհրդատվություն, որը կապահովի ներդրումների առավելագույն արդյունավետությունը: Տրամադրվող գումարի նվազագույնը 70%-ը պետք է ուղղվի էներգաարդյունավետության ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Green վարկերի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 2366
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai