Ամերիաբանկն ու VISA-ն ամփոփել են Եվրատեսիլի տոմսի խաղարկությունը

21.04.2017 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #VISA #ակցիա
Ամերիաբանկն ու VISA ընկերությունն այսօր ամփոփել են համատեղ կազմակերպված քարտային արշավի եզրափակիչ խաղարկության արդյունքները, որոնց հաղթողներին տրամադրվելու է այս տարվա Եվրատեսիլի կիսաեզրափակչի 2 տոմս`յուրաքանչյուրը 2 անձի համար:

Ինչպես նշել են բանկում, վիճակահանության արդյունքում արկղից հանվել են խաղարկությանը մասնակցող 2 հերթական համարները` 1240 եւ 1676:

«Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները՝ այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ ապրիլի 21-ից մինչեւ ապրիլի 26-ը ներառյալ. վերոնշյալ ժամկետի ավարտից հետո մրցանակը հնարավոր չի լինի ստանալ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ խաղարկությանը մասնակցել են Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք փետրվարի 23-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում VISA քարտերով (բացառությամբ՝ Business քարտերի) կատարել են նվազագույնը 100 հազ. դրամին համարժեք գումարի անկանխիկ վճարումներ:

Խաղարկության մասնակցության պայմաններին բավարարող յուրաքանչյուր քարտատիրոջ նախապես ուղարկվել է SMS հաղորդագրություն, որտեղ նշվել է վիճակահանության մասնակցության իր հերթական համարը:
Դիտում՝ 18238
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai