Forbes-ի ՌԴ ամենահարուստ գործարարների ցուցակում 7 հայ կա

20.04.2017 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Forbes #վարկանիշ #Սամվել Կարապետյան
Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը հրապարակել է «Ռուսաստանի 2017թ. ամենահարուստ գործարարների» ցուցակը, որում ընդգրկվել են հայկական ծագում ունեցող 7 գործարար:

«Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնական բաժնետեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան)` $6,8 մլրդ ունեցվածքով, զբաղեցրել է 18-րդ տեղը (անցած տարի՝ $5,7 մլրդ):   

«Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը` $3,4 մլրդ ունեցվածքով, 32-րդ տեղում է (անցած տարի՝ $3,1 մլրդ):

«Ռոսգոսստրախ» ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովը 48-րդ տեղում է: Նրա կարողությունը գնահատվում է $2 մլրդ (անցած տարի՝ $1,4 մլրդ):

Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել է ցուցակի 99-րդ տեղը՝ նրա ունեցվածքը պահպանվել է անցած տարվա չափով՝ $950 մլն:

Հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող Ալբերտ Ավդոլյանը 123-րդ տեղում է, եւ նրա կարողությունը կազմում է $800 մլն (անցած տարի՝ $750 մլն):

Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրները, որոնք ներկայացնում են «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերությունը, զբաղեցրել են համապատասխանաբար 146-րդ եւ 147-րդ տեղերը: Նրանցից յուրաքանչյուրը, ինչպես եւ անցած տարի, ունի $700-ական մլն:
Դիտում՝ 7937
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai