«Լիդիան Արմենիա»-ն հարկային արտոնություն է ստացել

20.04.2017 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Արմենիա #կառավարության նիստ #հարկային արտոնություն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է հարկային արտոնություն տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերությանը:

Մասնավորապես, որոշվել է ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը հետաձգել երեք տարով:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբ՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Լիդիան Արմենիա»-ի նպատակն Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի կառուցումն ու շահագործումն է։ Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 մլն ունցիա ոսկի եւ մոտ 3 մլն ունցիա արծաթ, որն ամբողջականությամբ կարտահանվի։

«Ծրագրի շրջանակում նախատեսում է ներդնել շուրջ 179,4 մլրդ դրամ, որից մոտ 26,7 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներին: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել մի շարք երկրների արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ»,- նշել է Սուրեն Կարայանը:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ, որոնց միջին աշխատավարձը 2017-2019 թթ. կկազմի համապատասխանաբար 525 հազ. դրամ, 525 հազ. դրամ եւ 490 հազ. դրամ:
Դիտում՝ 1168
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo