Կոնվերս Բանկը կխթանի էներգաարդյունավետ բնակշինարարությունը

31.03.2017 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #վարկ

Կոնվերս Բանկը սկսել է Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում էներգաարդյունավետ բնակշինարարությունը:

Բանկում նշել են, որ վարկավորման ծրագիրն իրականացվում է «Ազգային հիփոթեքային ընկերության» հետ համագործակցության շրջանակում:

«ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման 4-րդ փուլի շրջանակում վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավել բնակարանային պայմանները, տան կառուցապատման կամ վերանորոգման ժամանակ նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով լավագույնս ջերմամեկուսացնել բնակարանը, անցնել  էներգախնայողության, ինչպես նաեւ ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+-ից բարձր) կենցաղային տեխնիկա»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ հատկապես հեռավոր բնակավայրերի բնակիչների համար վարկավորման մատչելի պայմանների ստեղծումը, ինչպես նաեւ շինարարության եւ վերանորոգման աշխատանքներում էկոլոգիապես մաքուր, էներգաարդյունավետ նյութերի օգտագործումը բանկի վարկավորման քաղաքականության կարեւորագույն բաղադրիչներից են:

«Բնակարանային ֆինանսավորման 4-րդ փուլի շրջանակում hիփոթեքային վարկավորում է իրականացվելու երկու ուղղությամբ՝ «Բնակարանային էներգաարդյունավետ վարկեր» եւ «Բնակարանային մարզային վարկեր»: Վերջին վարկատեսակով էներգաարդյունավետության ապահովման պարտադիր պահանջ չի առաջադրվում: Հաճախորդներին տրամադրվելու են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով եւ 11 տոկոս տարեկան դրույքաչափով»,- հավելել են բանկում:

Կոնվերս Բանկը եւ «Ազգային հիփոթեքային ընկերությունը» համագործակցում են 2010-ից՝ տարբեր ծրագրեր իրականացնելով բնակարանային վարկավորման ոլորտում:

Դիտում՝ 17489
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo