Չգազաֆիկացված տարածքներում կապահովվի այլընտրանքային ջեռուցում

30.03.2017 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ Հայաստանում չգազաֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման եւ նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ։

Մարզպետներին հանձնարարվել է համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել գազաֆիկացման խնդիր ունեցող բոլոր տարածքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին հանձնարարվել է վերոնշյալ  տեղեկատվությունը ստանալուն պես մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել խնդրի լուծման համար՝ հաշվի առնելով ջեռուցման ապահովման այլընտրանքային տարբերակները։

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ներկայացվելիք առաջարկները պետք է ներառեն մատակարարողի եւ սպառողի համար առավել փոխշահավետ տարբերակներ։

Դիտում՝ 3427
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai