Մարզերում բնակարանների ձեռքբերման պայմանները կվերանայվեն

30.03.2017 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է վերացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ եւ երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու հարցում առկա խնդիրները։

«Մեր կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների մի շարք խնդիրներ»,- ասել է վարչապետը։

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ «առկա են նաեւ հիմնավոր բողոքներ երիտասարդ ընտանիքների կողմից՝ բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»։

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ իրատեսական ժամանակացույց՝ մարզերում տեղակայված անավարտ շինությունների կառուցման վերաբերյալ, ինչպես նաեւ հանդես գալ առաջարկությամբ՝ այդ շենքերում բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերման համար սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ։

Մարզպետներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների վերաբերյալ տվյալներ ներկայացնել կառավարության աշխատակազմին։

Ֆինանսների, տնտեսական զարգացման  եւ ներդրումների նախարարներն էլ երկամսյա ժամկետում կարծիք կներկայացնեն՝ «Եկամտային հարկի մասին» օրենքով նախատեսված՝ պետության կողմից բնակարանների ձեռքբերման հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմների վերաբերյալ, որոնք հնարավորություն կընձեռեն մարզերում հաշվառված եւ փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին մարզերում բնակարան ձեռք բերել:

Դիտում՝ 1679
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai