Սնանկության գործերի քննության արդյունավետությունը կբարձրացվի

30.03.2017 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ անհրաժեշտ է բարձրացնել սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետությունը։

«Սնանկ ձեռնարկությունների վերաբերյալ բարձրացված հարցերը հիմնականում կապված են կառավարիչների ոչ պատշաճ գործողությունների հետեւանքով սնանկության վարույթի չափազանց երկար տեւելու, պարտատերերի օրինական, այդ թվում՝ աշխատավարձի վճարման հետ կապված պահանջների բավարարման գործընթացի ցածր արդյունավետության եւ այլ խնդիրների հետ»,- ասել է Կարեն Կարապետյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ խնդիրները հիմնականում պայմանավորված են թե՛ գործնականում թույլ տրված թերացումներով, թե՛ օրենսդրական բացերով:

Արդարադատության նախարարին հանձնարարվել է երեքամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաեւ սնանկության գործերով իրականացվող վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություն։

Կարեն Կարապետյանը կարեւորել է ներկայացվելիք առաջարկությունում սնանկության կանխարգելիչ միջոցառումների ներառումը:

Դիտում՝ 2466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai