Հայէկոնոմբանկի «Երեւան» մասնաճյուղը կիրականացնի միասնական օպերատորի գործառույթներ

28.03.2017 | 18:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Այսօր Հայէկոնոմբանկի «Երեւան» մասնաճյուղը (Շենգավիթ վարչական շրջան, Սմբատ զորավարի 11/1) համալրել է ՀՀ պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը:

Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արամայիս Գալստյանը նշել է, որ բանկը մշտապես համալրում է գործող ծառայությունների ցանկը եւ հետեւողականորեն բարելավում հաճախորդների սպասարկման գործընթացը, որի վառ ապացույցն է նաեւ այս գործառույթների ներդրումը բանկում:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւս կարեւորել է հերթական գրասենյակի գործարկումը Հայէկոնոմբանկում եւ նշել, որ պետական մարմինների կողմից մատուցվող մոտ 70 պետական ծառայություն հնարավոր է ստանալ նաեւ միասնական այս գրասենյակում:

««Երեւան» տոնավաճառում գործող այս գրասենյակը կարեւորում եմ նաեւ գտնվելու վայրի տեսանկյունից, որտեղ մարդկանց շարժը շատ է, ու քաղաքացին կարող է իրեն անհրաժեշտ տեղեկանքը ստանալ այստեղից՝ առանց լրացուցիչ ռեսուրս կամ ժամանակ վատնելու»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը:

«Այսուհետ Հայէկոնոմբանկի մասնաճյուղերում հաճախորդները հնարավորություն կունենան  իրականացնելու պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի հետեւյալ գործառույթները` դատվածության եւ հետախուզման առկայության մասին, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների տրամադրում, իրավաբանական անձի եւ Ա/Ձ գրանցում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալտեղեկատվության տրամադրում եւ այլ գործառույթներ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 1969
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai