Եվրոպական ներդրումային բանկը կխորացնի ՀՀ-ի հետ գործակցությունը

24.03.2017 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակին:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:  

Վարչապետը կարեւորել է ԵՆԲ-ի հետ համագործակցությունը՝ ուղղված էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացմանը` նշելով, որ կառավարությունը որդեգրել է բարեփոխումներիւ հստակ քաղաքականություն:

«Մեր քայլերն ուղղված են լինելու բիզնեսի համար բարվոք, կանխատեսելի ու թափանցիկ դաշտի ապահովմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վազիլ Հուդակն էլ նշել է, որ ԵՆԲ-ն շահագրգռված է շարունակելու Հայաստանի  կառավարության հետ համագործակցությունը նախանշված բոլոր ուղղություններով. ծրագրեր կիրականացվեն գործարար  հատվածի համար՝ համայնքներում տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով:

Նա տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ արդյունավետ քննարկումներ են ունեցել նաեւ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ:

Դիտում՝ 854
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai