KPMG-ն ՀՀ ներդրումային միջավայրի մասին ձեռնարկ է ներկայացրել

24.03.2017 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Քեյ Փի Էմ Ջի» (KPMG) միջազգային խորհրդատվական ընկերությունը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ համատեղ, մշակել է «Հայաստան. հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ» (Great country, smart opportunities) ձեռնարկը:

Զեկույցում ներկայացված է ամբողջական տեղեկատվություն՝ ՀՀ կառավարության նախանշած գերակա ոլորտների եւ առկա ներդրումային ծրագրերի նկարագրություններով եւ Հայաստանի մրցակցային առավելությունների շեշտադրումներով:
 
Ձեռնարկում ներառված է նաեւ անհրաժեշտ տեղեկատվություն տնտեսական ոլորտի իրավական կարգավորումների եւ գործող արտոնությունների տրամադրման համակարգի առեւտրային արտոնյալ ռեժիմների, մակրոտնտեսական եւ ֆինանսական ցուցանիշների, հարկային եւ մաքսային օրենսդրության, ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ:

Նախօրեին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում կայացած շնորհանդեսի ընթացքում Սուրեն Կարայանը նշել է, որ ձեռնարկը կարող է ներդրումների ներգրավման արդյունավետ գործիք ծառայել:

Նախարարի խոսքով՝ «նման հեղինակավոր ընկերության պատրաստած ձեռնարկն օտարերկրյա ներդրողների համար վստահելի եւ արժանահավատ անկախ գնահատական է Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ»:

Այս համագործակցության շրջանակում նախարարն առաջարկել է ընկերության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել միջազգային տարբեր ներդրումային համաժողովներին։

«Ուրախությամբ պետք է ասեմ, որ այս ձեռնարկի ներկայացումը Հայ-էմիրաթական ներդրումային համաժողովի ընթացքում մեծ արձագանքներ է ստացել։ Մենք քննարկումներ ենք ունեցել տարբեր պոտենցիալ ներդրողների հետ, որոնց հետաքրքրել էր ձեռնարկը։ Նշեմ նաեւ, որ մեր կազմակերպության գրասենյակն ԱՄԷ-ում պատրաստակամություն է հայտնել աջակցել եւ համագործակցել Հայաստան ներդրումներ ներգրավելու աշխատանքներում»,- նշել է KPMG ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը:

Դիտում՝ 3476
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai