«Տարոն-Ավիա»-ն թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից

23.03.2017 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության եւ «Տարոն-Ավիա» ավիաընկերության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ապրիլից Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում բազավորվելու, կանոնավոր եւ ոչ կանոնավոր թռիչքներ է սկսելու իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-Ավիա»-ն:

Քաղավիացիայում նշել են, որ ավիաընկերության թռիչքների մեկնարկը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տարածաշրջանում տնտեսության զարգացմանն ու զբոսաշրջության ակտիվացմանը:

«Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր, մասնավորապես՝ 2014թ. դեկտեմբերի 31-ից մեկնող ուղեւորներից ելքի 10 000 դրամ տուրքը չի գանձվում, 2017թ. հունվարի 1-ից Աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերեւութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար»,- ասված է հաղորդագրությունում:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ն էլ ընթացիկ տարում նախատեսում է իրականացնել շուրջ $3 մլն-ի ներդրում՝ «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման նպատակով:

Դիտում՝ 6703
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai