«Գլոբալ Կրեդիտ»-ը ֆինանսավորում է ինովացիոն ստարտափներին

23.03.2017 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն՝ «Ռենեսա» ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում, իրականացնում է ինովացիոն ստարտափների ֆինանսավորման ծրագիր:

Ինչպես նշել են «Գլոբալ Կրեդիտ»-ում, ծրագրի նպատակն է մատչելի վարկավորման եւ վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական եւ այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ընկերություններին կյանքի կոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:

«Նորարարական գաղափարներով զինված բոլոր թիմերը/ընկերությունները հրավիրվում են մասնակցելու 2017թ. մարտի 23-ից մեկնարկող «Գլոբալ Ստարթափ» մրցույթին, որի ընթացքում ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում եւ էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում նորարարություն առաջարկող եւ մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվող մասնակիցները կստանան համապատասխան աջակցություն «Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ի ՓԲԸ-ի եւ «Ռենեսա» ընկերության կողմից համապատասխանաբար մատչելի վարկի եւ/կամ կապիտալ ներդրման տեսքով»,- ասված է հաղորդագրությունում:

Մրցույթին կարող են մասնակցել տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող, ճարտարագիտության, տուրիզմի եւ գյուղատնտեսական ոլորտներում նորարարություն առաջարկող հայաստանյան սկսնակ եւ գործող ընկերությունները եւ/կամ թիմերը:

Շահագրգիռ բոլոր ստարտափ ընկերությունները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան դիմում-հայտը, բյուջեն եւ այլ փաստաթղթերը՝ ներբեռնելով դրանք «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի վեբ կայքից եւ ուղարկելով դրանք startup@globalcredit.am հասցեին:  

Ստարտափ գաղափարների ընդհանուր նկարագիրը անհրաժեշտ է տրամադրել նաեւ PowerPoint սլայդերի ֆորմատով:

«Գլոբալ Կրեդիտ»-ը ներկայացրել է ծրագրի ժամանակացույցը՝

- Ապրիլի 13՝ հայտերի ներկայացման վերջնաժամկետ,
- Ապրիլի 18՝ վերջին փուլ անցած ընկերությունների ընտրություն,
- Ապրիլի 20՝ մրցույթ (պրեզենտացիայի ներկայացում PowerPoint սլայդերով),
- Ապրիլի 21՝ հաղթողների ընտրություն,
- Ապրիլի 26՝ վերջնական փաստաթղթերի ներկայացում, պայմանագրի կնքում,
- Փուլային ֆինանսավորում,
- Մոնիտորինգ:

Դիտում՝ 4990
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai